Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Ոչ»-ի ճակատն առաջին «ոչն» ասաց Գյումրիում

«Ոչ»-ի ճակատն առաջին «ոչն» ասաց Գյումրիում
26.09.2015 | 15:28

Երեկ Գյումրիում հանրահավաքով ու երթով «Ոչ»-ի ճակատը սկսեց փողոցային պայքարը սահմանադրական բարեփոխումների դեմ։ Թատերական հրապարակի հարթակից ելույթներ ունեցան ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարան»-ի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սահմանադրական բարեփոխումը մերժող քաղաքացիներին առաջարկեց տեղերում ստեղծել «բջիջներ»՝ մոբիլիզացնելու «Ոչ»-ի պայքարը։ «Ցանցային դիմադրությունը չի կարող խափանվել Սերժ Սարգսյանի կողմից,- վստահ է նա:- Մենք պետք է իրենց ցույց տանք մեր դիմադրությունը և անհնազանդությունը»։
ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը միասնական պայքարի կոչ արեց. «Ամենահայտնի գողերը, ամենակոռումպացված, ամենաքրեական տարրերը իշխում են Հայաստանի վրա, և հանկարծ հրեշտակ է իջել, որոշել է բարեփոխել Հայաստանը, իսկ այդ բարեփոխման տակ քանդվում է ամբողջ Հայաստանը, կառավարման ամբողջ համակարգը։ Մեր երկիրը, որ գտնվում է պատերազմական իրավիճակում, կարիք ունի պրեզիդենտի, ոչ թե Սերժի, այլ պրեզիդենտի, և Սերժը, որպեսզի իր մութ, թաքուն երազը իրականացնի, հավերժ մնա, պրեզիդենտի պոստը հանում է»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հորդորեց նոր Սահմանադրությանը «ոչ» ասելով մերժել Սերժ Սարգսյանին, թալանին, արտագաղթին, օլիգարխիային, ընտրակեղծարարությանը և կերտել ժողովրդավարական Հայաստան։
«Ո՜չ սահմանադրության այս կեղծ փոփոխությունների և այո՜ ազատ, անկախ, առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ոչ»-ի ճակատի հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում, հոկտեմբերի 2-ին։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ